Ռուսաստանցի ռեժիսորները խնդրել են հայհոյանքները վերադարձնել կինո

10:45 • 21.01.15

Ռուսաստանցի ռեժիսորները դիմել են ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևին` խնդրելով փոփոխություններ մտցնել արվեստի գործերում հայհոյանքն արգելող օրենքում:

 

Համապատասխան նամակը ստորագրել են Ֆյոդոր Բոնդարչուկը, Նիկիտա Միխալկովը, Կարեն Շահնազարովը, Սերգեյ Միրոշնիչենկոն, Օլեգ Տաբակովը և Վլադիմիր Խոտինենկոն, փոխանցում է Лента-ն:

 

«Չգրաքննված հայհոյանքն ինքնին ոչ նյութական մշակութային մաս է և ավանդաբար օգտագործվել և օգտագործվում է գեղարվեստական ստեղծագործություններում տարբեր նպատակներով, որին վերաբերում են հերոսների կերպարների նկարագրության ճշմարտացիությունը, էկրանին տեղի ունեցող իրադարձությունների զգայական նկարագրի ուժը»,- ասվում է նամակում:

 

Ռեժիսորների կարծիքով` ֆիլմերը, որոնց գեղարվեստական մտահղացումը ենթադրում է անպարկեշտ բառապաշարի օգտագործում, հարկ է վարձույթի հանել տարիքային սահմանափակմամբ:
 

Ռուսաստանցի ռեժիսորները խնդրել են հայհոյանքները վերադարձնել կինո