Մահացած են գտել Mortal Kombat սերիալի դերասան Դարեն Շահլավիին

16:27 • 21.01.15

Անգլիացի դերասան և մարտարվեստների վարպետ Դարեն Շահլավիին, ով հայտնի է դարձել հատկապես Mortal Kombat: Legacy սերիալում դերով, հունվարի 14-ին մահացած են գտել Լոս Անջելեսի իր սեփական տանը, գրում է korrespondent.net-ը։

 

Դերասանի մահվան մասին հայտնի է դարձել միայն այսօր՝ իր գործընկեր Սայմոն Բերիի Twitter-յան գրառումից։

 

Դարենն ընդամենը 42 տարեկան էր։ Հաղորդվում է, որ մահը վրա է հասել թմրանյութերի գերդոզավորումից։

 

Նրան հարգանքի տուրք մատուցելու համար Youtube-ում հայտնվել է մի տեսանյութ, որտեղ հիշատակվում են բոլոր այն ֆիլմերից հատվածներ, որտեղ նա դերակատարում է ունեցել։

 

Մահացած են գտել Mortal Kombat սերիալի դերասան Դարեն Շահլավիին