Հայտնի է «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմի նոր մասի գլխավոր հերոսուհու դերակատարը

17:10 • 22.01.15

«Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմի 5-րդ մասն էկրաններին կհայտնվի 2017-ին, սակայն պրոդյուսեր Ջերի Բրուքհայմերն արդեն ավարտում է գլխավոր դերակատարների ընտրությունը։

 

Կարևորագույն խնդիրը մինչ օրս մնում էր գլխավոր դերակատարուհու ընտրությունը, քանի որ Կիրա Նայթլիի և Պենելոպա Կրուսի վերադարձը չի քննարկվում, գրում է filmpro.ru-ն։

 

Ըստ տեղեկությունների՝ գլխավոր դերակատարի թեկնածուն բրիտանացի դերասանուհի Կայա Սկոդելարիոն է։ Ֆիլմի նոր մասի ռեժիսորները կլինեն Խոակիմ Ռոնինգը և Էսպեն Սանդբերգը։

 


Գլխավոր դերակատար Ջոնի Դեփին պատրաստ են միանալ Օռլանդո Բլումը, Ջեֆրի Ռաշը և Խավիեր Բարդեմը, սակայն պաշտոնապես նրանց մասնակցությունը հաստատված չէ։

Հայտնի է «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմի նոր մասի գլխավոր հերոսուհու դերակատարը