Եգիպտոսում, ռեստավրացիայի նպատակով փակել են Քեոփսի բուրգը

01:10 • 22.01.15

Աշխարհի ամենահին շինություններից մեկը՝ Գիզայի մեծ բուրգը կամ Քեոփսի բուրգը, փակվել է: ՏԱՍՍ-ի տեղեկացմամբ՝ տեսարժան վայրը ռեստավրացիայի կենթարկվի:

 

Եգիպտոսի հնությունների նախարարությունն ու մասնագետները եկել են եզրակացության, որ հայտնի բուրգը շտապ «վերանորոգման» կարիք ունի:

 

Բուրգի փակման պատճառը զբոսաշրջիկների թողած գրություններն են, որոնք էլ կվերացվեն վերականգնողական աշխատանքների ժամանակ:

 

Գիզայի բուրգում առաջին օտարերկրյա «գրությունները» թվագրվում են XIX-րդ դարով: Գրությունների մեծ մասն արված է կավճով, նշագրիչով կամ գրիչով:

 

Արտաքին տեսքից բացի մասնագետները կաշխատեն նաև բուրգի ներսում. ամբողջությամբ կփոխվի բուրգի միջի լուսավորության համակարգը:

 

Վերջին անգամ Քեոփսի բուրգը ռեստավրացիայի էր ենթարկվել 15 տարի առաջ: Մասնագետները Գիզայի հատվածում ամեն 10-15 տարին մեկ են աշխատում իրենց շտկումներն անել՝ պատմության հուշարձանները շատ չվնասելու նպատակով:

Եգիպտոսում, ռեստավրացիայի նպատակով փակել են Քեոփսի բուրգը