Լինդսի Լոհանը շտապ հոսպիտալացվել է

16:40 • 22.01.15

Դերասանուհի Լինդսի Լոհանը շտապ տեղափոխվել է Լոնդոնի Էդվարդ VII թագավորի հիվանդանոց, հաղորդում է korrespondent.net-ը՝ հղում անելով Tmz-ին:

 

Լրագրողներին հայտնի է դարձել, որ դերասանուհու մոտ հայտնաբերվել է չիկունգունյա հազվագյուտ վիրուս, որը համարվում է Էբոլայի անալոգը: Վիրուսն առաջացնում է տենդ, հոդերի ցավ և հոգնածություն, փոխանցվում է մոծակի կծելու միջոցով:

 

Լինդսին սկսել է բողոքել վատ ինքնազգացողությունից դեռ Նոր տարուց առաջ՝ Բորա-Բորա կղզում անցկացրած սուրբծննդյան տոներից անմիջապես հետո:

 

Ինչպես հաղորդում են արտասահմանյան ԶԼՄ-ները, հունվարին Լոհանը եկել է Լոնդոն, և այնտեղ տեղի է ունեցել հիվանդության սրացում:

 

Հոսպիտալացման պահին դերասանուհին արդեն չի կարողացել ինքնուրույն շարժվել:

 

Բժիշկների կանխատեսման համաձայն՝ 28-ամյա Լինդսին դեռ մի քանի ամիս ցավ կզգա հոդերում:

 

Լինդսի Լոհանը շտապ հոսպիտալացվել է