Ջենիֆեր Լոպեսը խոստովանել է, որ չի ամաչում երեխաներին ցույց տալ իր «բաց» տեսահոլովակները (լուսանկարներ)
Երգչուհի և դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը սկսել է իր մասնակցությամբ «Երկրպագու» նոր ֆիլմի առաջխաղացումը։ Իր հերթական համարի գլխավոր հերոսուհու դերում 45-ամյա Լոպեսին է ընտրել նաև Complex ամսագիրը, գրում է segodnya.ua-ն։
Ամսագրի թղթակցի հետ զրույցում դերասանուհին պնդել է, որ իրավունք ունի սեքսուալ տեսք ունենալ և իրեն ազատ զգալ։
«Ի՞նչ է՝ ինձ չի՞ կարելի սեքսուալ լինել, քանի որ ես մայր եմ։ Իսկ դուք ի՞նչ եք կարծում՝ ես ինչպե՞ս եմ բեղմնավորել իմ երեխաներին»,- ասել է Լոպեսը։
Երգչուհին խոստովանել է նաև, որ չի վախենում իր երեխաներին՝ 6-ամյա Մաքսին և Էմիին, ստիպել ամաչել իր փոխարեն։
«Վերջիվերջո, նրանց համար ավելի մեծ նշանակություն ունի իմ հոգատարությունը, այլ ոչ թե իմ բաց պարերը տեսահոլովակներում։ Իհարկե, ես չեմ կարող վստահեցնել, որ մի օր նրանք ինձ չեն հարցնի, թե ինչու եմ ես դա արել։ Սակայն դժվար թե 10 տարի անց ես ինձ այնպես պահեմ, ինչպես հիմա»,- խոստովանել է երգչուհին։
Դերասանուհու խոսքով՝ իրեն դուր է գալիս, որ կարող է այժմ էլ անել այն ամենը, ինչ 20 տարեկանում, սակայն ավելի լավ։ «Հենց դա էլ տեղի է ունենում տարիքի հետ՝ դուք դառնում եք ավելի լավը։ Ավելի շատ փորձ եք ձեռք բերում։ Ես հպարտանում եմ դրանով»,- ասել է Լոպեսը։














