Իսպանիայում Ցեղասպանության հարյուրամյա տարելիցին ընդառաջ բացվել է քանդակագործ-նկարիչ Ջիվան Միրզոյանի ցուցադրությունը (լուսանկարներ)

23:46 • 22.01.15

Իսպանիայի Վալենսիա քաղաքի Միսլատա բնակավայրի   «Արարատ» հայերի միությունը 2015-ին նշում է  գործունեության 10-ամյակը, բայց ամենից շատ  պատրաստվում է Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին նվիրված միջոցառումներին:


Ինչպես հայտնում է elperiodic.com իսպանական պարբերականը`  մի շարք միջոցառումներ են նախապատրաստվում, որոնք կոչված են հասարակությանը ներկայացնելու հայոց հարուստ մշակույթն ու ավանդույթները:

 

Մի քանի շաբաթ առաջ Միսլատայի Մշակույթի կենտրոնում բացվել է նկարիչ Տիգրան Վարդիկյանի ցուցադրությունը: Այժմ ցուցադրությունների սրահում ներկայացվելու են մեկ այլ հայազգի վարպետի` նկարիչ, քանդակագործ Ջիվան Միրզոյանի գործերը:

 

Ջիվան Միրզոյանը Իսպանիայում հայ և իսպանացի ժողովուրդների  բարեկամությունը խորհրդանշող առաջին հուշարձանի հեղինակն է: «Կյանքի խաչը» անվանումը կրող խաչքար-հուշարձանը, որը նվիրված է նաև Հայոց ցեղասպանությանը, տեղադրված է  Միսլատայի «Սենդրա» այգում:

 

 

 

Իսպանիայում Ցեղասպանության հարյուրամյա տարելիցին ընդառաջ բացվել է քանդակագործ-նկարիչ Ջիվան Միրզոյանի ցուցադրությունը (լուսանկարներ)