Ինչպես են Փարիզի արվեստագետներն օգտագործել քաղաքը որպես կտավ՝ ի հիշատակ Charlie Hebdo-ի վրա հարձակման զոհերի (լուսանկարներ)
Ֆրանսիական Charlie Hebdo երգիծական շաբաթաթերթի խմբագրության վրա կատարված հարձակման հետևանքով 12 մարդու զոհվելուց հետո Je Suis Charlie՝ «Ես Շարլի եմ» կարգախոսը դարձել է խոսքի ազատության աջակցության խորհրդանիշ:
Ողբերգությունից հետո արվեստագետները որպես կտավ օգտագործել են քաղաքի պատերը, որպեսզի դրանք մշտապես հիշեցնեն շաբաթաթերթի հարձակման ժամանակ ողջ մնացած անձնակազմի անդամներին, որ նրանք ունեն Փարիզի բնակիչների աջակցությունը, գրում է The Daily Mail-ը:
Հունվարի 7-ին Սաիդ և Շերիֆ Կուաշի եղբայրները հարձակում են գործել շաբաթաթերթի խմբագրության վրա և սպանել 12 մարդու, ներառյալ՝ անձնակազմի անդամներին և խմբագրությունը հսկող ոստիկաններին: Այնուհետև ահաբեկչական ակտ էր տեղի ունեցել նաև Փարիզի հրեական խանութում, որտեղ չորս պատանդ էր սպանվել:
Լուսանկարիչը նկատել է Փարիզի պատերին հայտնված, ահաբեկչության զոհերի հիշատակին նվիրված աշխատանքները և դրանք ֆիքսել իր ֆոտոխցիկով:




























