Ռիհանան Դի Կապրիոյին հրավիրել է Բարբադոս՝ իր ընտանիքի հետ ծանոթացնելու
Այս օրերին արևմտյան ԶԼՄ-ները ողողված են հայտնի երգչուհի Ռիհանայի և հոլիվուդյան դերասան Լեոնարդո դի Կապրիոյի գաղտնի սիրավեպի մասին լուրերով:
Ինչպես նշում է hollywoodlife.com-ը, այժմ զույգն իրենց հարաբերությունները որոշել է լիովին նոր հարթություն տեղափոխել: Քաջատեղյակ աղբյուրը պատմել է, որ 26-ամյա երգչուհին իր սիրեցյալին հրավիրել է հարազատ Բարբադոս, որպեսզի ծանոթացնի ընտանիքի հետ:
«Եթե Ռիհանան որոշել է նրան ներկայացնել իր ընտանիքին, ուրեմն իրոք շատ է հավանում Լեոյին: Նրա կողքին Ռիհանան շատ երջանիկ է: Նա միշտ էլ կարծել է, որ Լեոն հմայիչ է»,- InTouch ամսագրին ասել է աղբյուրը` հավելելով, որ «երգչուհին պարզապես հմայված է Դի Կապրիոյի քաղցր ժպիտով ու փոքրիկ քթով»։










