Հոլանդիայում մեկնարկել է Ռոտերդամի միջազգային կինոփառատոնը
Ռոտերդամում բացվել է 44-րդ ամենամյա միջազգային կինոփառատոնը, գրում է Интерфакс-ը։
Ժյուրիի ընտրած ֆիլմերի ցուցադրությունները կկայանան Ռոտերդամի տարբեր կինոթատրոններում՝ հունվարի 21-ից մինչև փետրվարի 1-ը։
Կինոփառատոնի «Ազդանշաններ. Քարոզչություն ամեն օր» նոր ծրագրում, որի նպատակն է ուսումնասիրել քարոզչության երևույթը, ընդգրկվել է ռուսական արտադրության 2 ֆիլմ։
Կաննի, Վենետիկի և Լոկարնոյի կինոփառատոներին զուգահեռ Ռոտերդամի փառատոնը համարվում է ամենահեղինակավոր միջոցառումներից մեկը հեղինակային կինոյի աշխարհում։










