Սերժ Թանկյանն ու Թոմ Մորելոն ձայնագրել են «Crazy Train»-ի քավեր տարբերակը (ձայնագրություն)

10:17 • 22.01.15

System of a Down խմբի հայտնի վոկալիստ Սերժ Թանկյանը և կիթառահար Թոմ Մորելոն միավորվել են՝ հարգանքի տուրք մատուցելու Օզի Օսբորնի խմբի կիթառահար, 1982 թվականին 25 տարեկանում դժբախտ պատահարի հետևանքով մահացած Ռենդի Ռոդսին՝ կատարելով 1980 թվականի Օզի Օսբորնի «Crazy Train» երգի քավեր տարբերակը: 

 

Երգը կընդգրկվի նախատեսվող «Immortal Randy Rhoads: The Ultimate Tribute» ժողովածուում: Ձայնագրությանը մասնակցել է նաև բասիստ Ռուդի Սարզոն, ով նվագել է Ռոդսի հետ Օզիի խմբում, ինչպես նաև Quiet Riot-ում և Black Sabbath-ի երեք ալբոմների թմբկահար Վինի Ապիսին:

 

«Ռենդի Ռոդսը բոլոր ժամանակների իմ սիրելի կիթառահարն է եղել: Երբ ես պարապում էի օրական ութ ժամ, իմ պատից նրա նկարն էր կախված, ես իմ առաջին որդուն նրա անունով եմ կոչել: Սերժը, Ռուդին, Վինին և ես կատարում ենք «Crazy Train»-ը՝ որպես հարգանքի տուրք ռոքի ամենամեծ հերոսներից մեկին»,- ասել է Թոմ Մորելոն Rolling Stone-ին տված հարցազրույցում:

Սերժ Թանկյանն ու Թոմ Մորելոն ձայնագրել են «Crazy Train»-ի քավեր տարբերակը (ձայնագրություն)