Shake It Off. 2-ամյա աղջնակի ծիծաղաշարժ կատարումը (տեսանյութ)
Բրիտանացի հայտնի փոփ երգչուհի Թեյլոր Սվիֆթի երգերն այնքան «կպչուն» են, որ «դիպչում» են անգամ փոքրիկների հոգիներին։
Ասվածի վառ օրինակն է վերջերս համացանցում հայտնված զվարճալի տեսանյութը, որում 2 տարեկան աղջիկը մահու չափ ծիծաղելի կատարում է Սվիֆթի Shake It Off հանրահայտ հիթը: Կատարման հետ մեկտեղ երեխան ծիծաղելի շարժումներ է անում, ինչն այս փոքրիկին է՛լ ավելի հմայիչ է դարձնում:
Ինչպես նշում է mirror.co.uk-ը, տեսանյութը YouTube կայքում է ներբեռնել երեխայի հայրը: Հունվարի 11-ից առայսօր այն հավաքել է մոտ 700.000 դիտում:










