Գերմանացի լուսանկարիչը «որսացել է» իրական բնապատկերներ Գրիմ եղբայրների հեքիաթներից. լուսանկարներ
Bored Panda-ն ներկայացրել է գերմանացի լուսանկարիչ Քիլիան Շոնբերգերի ֆոտոշարքը:
Լուսանկարչի օբյեկտիվում են հեքիաթային բնապատկերներ, որոնք ասես Գրիմ եղբայրների հեքիաթներից լինեն: Լուսանկարներն արվել են Կենտրոնական Եվրոպայի տարբեր հատվածներում:
Շոնբերգերը իր շարքն անվանել է «Գրիm եղբայրների դեգերումները»: Նա կարծում է, որ տեխնոլոգիաներով հագեցած մեր ժամանակաշրջանում հենց նման վայրերն են իսկական հանգստություն խոստանում մարդկանց:

























