Սկորսեզեն հետաձգել է Բիլ Քլինթոնի մասին ֆիլմի նկարահանումները

09:00 • 23.01.15

Ամերիկացի ռեժիսոր Մարտին Սկորսեզեն հետաձգել է ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի մասին վավերագրական ֆիլմի նկարահանումները՝ քաղաքական գործչի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով, գրում է Лента-ն՝ հղում անելով New York Times-ին։

 

Ֆիլմի աշխատանքների սառեցման պատճառը դարձել է Քլինթոնի՝ նկարահանումների ընթացքը վերահսկելու ցանկությունը, մասնավորապես՝ համաձայնեցնել հարցազրույցի ընթացքում իրեն տրվելիք հարցերը, ինչպես նաև ֆիլմի ավարտի տարբերակը։

 

HBO հեռուստաընկերության ներկայացուցիչը հայտնել է, որ 2 տարի պատրաստվող ֆիլմը դժվար թե շուտ հայտնվի, սակայն «դա չի նշանակում, որ այն ընդհանրապես չի հայտնվի»։

 

Ի տարբերություն Քլինթոնի մասին այլ ֆիլմերի, որոնց մեծ մասը նվիրված է եղել Սպիտակ տանը Մոնիկա Լևինսկու հետ նրա ունեցած սիրավեպին, Սկորսեզեի ֆիլմը պետք է ներկայացներ նախկին նախագահի կյանքն առավել ամբողջական։

Սկորսեզեն հետաձգել է Բիլ Քլինթոնի մասին ֆիլմի նկարահանումները