Ամերիկյան ոստիկանությունը հերքում է Տիմատիի՝ ձերբակալվելու մասին պնդումը

23:35 • 23.01.15

Ամերիկյան ոստիկանությունը հայտարարել է, թե իրեն ոչինչ հայտնի չէ ռուսաստանցի ռեփեր Տիմատիի ձերբակալության մասին: Սրա մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:

 

Այսօր առավոտյան Տիմատին հայտարարել էր, որ ԱՄՆ-ում իրեն ձերբակալել են, երբ բարձրացրել է Ռուսաստանի դրոշը և փորձել մագլցել հայտնի «Հոլիվուդ» գրության վրա:

 

Լոս Անջելեսի ոստիկանության ներկայացուցիչը բացասական պատասխան է տվել ռուսաստանյան լրատվամիջոցի հարցմանը:

 

Hollywood նշանով տեսարժան վայրի կայքում նշված է, որ տեղանքը փակ է, և այնտեղ մուտք գործելու փորձերը ապօրինի են:

Ամերիկյան ոստիկանությունը հերքում է Տիմատիի՝ ձերբակալվելու մասին պնդումը