Ռեփեր Տիմատիին ձերբակալել են ԱՄՆ-ում (տեսանյութ)

15:11 • 23.01.15

Ռուս ռեփեր Տիմատիին ձերբակալել են ԱՄՆ-ում՝ Լոս Անջելեսի Հոլիվուդյան բլուրների գագաթին ռուսական դրոշը բարձրացնելու համար: Այդ մասին երգիչը հայտնել է Instagram-ի իր էջում, գրում է lenta.ru-ն:

 

Տիմատին տեսանյութ է հրապարակել՝ հետևյալ գրությամբ. «Տառերի վրա բարձրանալուց, այնտեղ դրոշը բարձրացնելուց և մեզ ձերբակալելուց 20 րոպե առաջ»:

 

Տեսանյութի սկզբում Տիմատին ձեռքերում է պահում ռուսական եռագույնը, իսկ այնուհետև տեսախցիկը հետ է շարժվում և երևում է Հոլիվուդի նշանը: Տեսանյութի ժամանակ հնչում է «Калинка моя» երգը:

 

Տեսանյութը՝ այստեղ։

 

 

 

Ռեփեր Տիմատիին ձերբակալել են ԱՄՆ-ում (տեսանյութ)