Թութանհամոնի դիմակի մորուքը պոկվելուց հետո սոսնձով կպցրել են

01:13 • 23.01.15

Կահիրեի թանգարանում պահվող Թութանհամոնի մահադիմակի մորուքը պոկվել և նորից տեղում կպցվել է: BBC-ն հայտնում է, որ դա հետաքննության պատճառ է դարձել:

 

Ամենահայտնի թանգարանային ցուցանմուշներից մեկը «կորցրել է» իր հայտնի ոսկեգույն ու կապույտ մորուքը: Սակայն թանգարանի աշխատակիցները, առանց ռեստավրացիայի սրահ տանելու, հենց տեղում սոսնձով կպցրել են մորուքը:

 

Երբ այս մասին հայտնի է դարձել, Եգիպտոսի հնությունների նախարարությունը հետաքննություն է սկսել:

 

Առայժմ անհայտ է, թե ինչի հետևանքով է տեղի ունեցել 3,000-ամյա հնության վնասումը:

 

Թութանհամոնի դիմակի մորուքը պոկվելուց հետո սոսնձով կպցրել են