2-ամյա փոքրիկի պարն այնքան կատարյալ է, որ կասկածներ է առաջացնում մարդկանց մոտ (տեսանյութեր)
Կալիֆոռնիայում բնակվող Թեգան անունով 2-ամյա փոքրիկն առցանց տիրույթում ճանաչում է ձեռք բերել` շնորհիվ պարային տաղանդի:

Ինչպես նշում է The Daily Mail-ը, նրա մասնակցությամբ տեսանյութերը ոչ միայն հիացմունք են առաջացրել, այլև ստիպել են օգտատերերի մի մասին կասկածներ ունենալ տեսանյութերի իրական լինելու վերաբերյալ:

Երեխայի հայրը` Լինո Մորինը, ով անձամբ պարող է, հավաստիացրել է, որ որդու պարն ու տեղադրվող բոլոր տեսանյութերն իրական են և որ որևէ Photoshop չի օգտագործվել:


Աղբյուրը հավելում է, որ YouTube-ում տաղանդավոր փոքրիկի մասնակցությամբ 10-ից ավելի հոլովակ կա, որոնցում Թեգանի հետ պարում են հայրն ու նրա ընկերը: Տղայի ամենաստացված պարը YouTube-ում դիտվել է 4 մլն անգամ:










