10 տեսարժան և հետաքրքիր վայր, որոնք կբացվեն 2015-ին (լուսանկարներ)

18:40 • 23.01.15

Լուվրի մասնաճյուղն Արաբական Միացյալ Էմիրություններում, տեսախաղերի թանգարան Մեծ Բրիտանիայում, բլյուզի թանգարան ԱՄՆ-ում՝ style.rbc.ru-ն պարզել է, թե ինչ տեսարժան վայրեր կհայտնվեն այս տարի աշխարհի տարբեր կետերում։

 

1. Տեսախաղերի ազգային պատկերասրահը (National Videogame Arcade) աշխարհում առաջին թանգարանը կլինի՝ նվիրված տեսախաղերին։ Թանգարանը կբացվի Մեծ Բրիտանիայում։


2. Տարբեր մարզական կառույցներով և թեմատիկ ատրակցիոններով զբոսայգին (Grand Texas Sports & Entertainment District) կբացվի ԱՄՆ-ում այս տարվա գարնանը։


3. Այս ամառ Դարյա Ժուկովայի «Գարաժ» ժամանակակից արվեստի կենտրոնը կտեղափոխվի նոր շինություն։ Այն կբացվի Գորկու անվան այգու «Տարվա եղանակները» տաղավարում։


4. Eternity Passage այգում առաջատար տեխնոլոգիաները կհամադրվեն չինական արվեստի և պատմության հետ։ Այգին բաժանված կլինի 15 ինտերակտիվ գոտիների։


5. Աշխարհում ամենամեծ հնագիտական թանգարանը կգտնվի եգիպտական բուրգերից 2 կմ հեռավորության վրա։ Այստեղ կցուցադրվի մոտ 100.000 հնագույն նմուշ, որոնց մի մասը պատկանել է Թութանհամոն փարավոնին։


6. Հարավ-արևելյան Ասիայում գեղեցիկ արվեստների խոշորագույն կենտրոնը կկառուցվի անմիջապես Սինգապուրի շրջանի պատմական կենտրոնում։


7. Աշխարհի ամենամեծ էկո-թեմատիկ այգին կգտնվի Ռիաու կղզիներում՝ Հարավկորեական ծովում։ Նախագծի արժեքը 240 մլն դոլար է։


8. Լուվրի արաբական մասնաճյուղում կներկայացվեն Էդուարդ Մանեի, Ռենե Մագրիտի, Օսման Համդի բեյի, Պոլ Գոգենի աշխատանքները։


9. Բլյուզին նվիրված թանգարանը կբացվի Սենթ Լուիսում։ Այստեղ կլինի կինոթատրոն, համերգային հրապարակ, ինչպես նաև կկազմակերպվեն երաժշտական դասընթացներ։


10. Ապագայի տարբեր ոլորտներին, ինչպես, օրինակ, կլիմայի փոփոխությանը կամ բնակչության կյանքի տևողությանը նվիրված թանգարանի բացման հստակ ամսաթիվը դեռ հայտարարված չէ։ Հայտնի է միայն, որ դա տեղի կունենա 2015-ին։

 

10 տեսարժան և հետաքրքիր վայր, որոնք կբացվեն 2015-ին (լուսանկարներ)