Հայազգի ռեժիսորի աշխատանքը չարժանացավ «Ոսկե արծիվ» մրցանակի (լուսանկարներ)

11:28 • 24.01.15

Ռուսաստանի կինեմատոգրաֆիական արվեստի և գիտության ազգային ակադեմիայի «Ոսկե արծիվ» մրցանակին է արժանացել Նիկիտա Միխալկովի «Արևային հարված» ֆիլմը։ Այն հաղթել է  «Լավագույն ֆիլմ» անվանակարգում, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը

Солнечный удар

«Լավագույն ֆիլմ» անվանակարգում, բացի «Արևային հարվածից», մրցել են Անդրեյ Զվյագինցևի «Լևիաթանը»,

Левиафан

 

հայազգի Աննա Մելիքյանի «Աստղը»,

Звезда

Անդրեյ Կոնչալովսկու «Փոստատար Ալեքսեյ Տրյապիցինի սպիտակ գիշերները», 

Белые ночи почтальона Алексея Тряпицына

Ստանիսլավ Գովորուխինի «Weekend»-ը։

Weekend

 

«Արևային հարված» ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է հոկտեմբերի 3-ին։

 

Իսկ «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում հաղթել է «Լևիաթան» ֆիլմի ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևը։

 

«Լևիաթանին» մրցակցություն են ապահովել «Արևային հարվածը» նկարահանած Նիկիտա Միխալկովը և  «Փոստատար Ալեքսեյ Տրյապիցինի սպիտակ գիշերների» հեղինակ Անդրեյ Կոնչալովսկին։

 

Հաղթողների պարգևատրման արարողությունը կայացել է «Մոսֆիլմ» կինստուդիայում։

Հայազգի ռեժիսորի աշխատանքը չարժանացավ «Ոսկե արծիվ» մրցանակի (լուսանկարներ)