Բելգիայում ահաբեկչական սպառնալիքի պատճառով կինոփառատոնի անցկացումը չեղարկվել է

14:57 • 24.01.15

Բելգիայի Տուրնե քաղաքում հնարավոր ահաբեկչության պատճառով չեղյալ է համարվել «Ռամդամ» կինոփառատոնի անցկացումը, որտեղ ցուցադրվում են քաղաքական և սոցիալական թեմաներով ֆիլմեր, գրում է filmpro.ru-ն։

 

Այն սկսվել է, ինչպես և պլանավորվել էր, հունվարի 20-ին, սակայն 2 օր անց՝ ոստիկանության զգուշացումից հետո, կազմակերպիչները դադարեցրել են կինոդիտումները։

 

Բելգիական ոստիկանության տվյալներվ՝ Imagix կինոթատրոնը, որտեղ անցկացվել է փառատոնը, ահաբեկիչների թիրախում է հայտնվել, այդ պատճառով էլ հունվարի 22-ին բոլոր այցելուներին տարհանել են։

 

Փառատոնը պետք է տևեր մինչև հունվարի 27-ը։

Բելգիայում ահաբեկչական սպառնալիքի պատճառով կինոփառատոնի անցկացումը չեղարկվել է