Բոբ Դիլանն իր նոր ալբոմը կնվիրի 50-ն անց տասնյակ հազարավոր ամերիկացիների

17:09 • 24.01.15

ԱՄՆ-ի 50 տարեկանից մեծ 50.000 բնակիչներ մոտակա օրերին բացելով իրենց փոստարկղերը՝  այնտեղ կհայտնաբերեն  ամերիկացի ռոք-երաժիշտ, 1960-ականների երիտասարդության կուռք Բոբ Դիլանի նոր ալբոմը, որը կոչվում է «Ստվերները գիշերում», գրում է ՏԱՍՍ գործակալությունը։


Իր նոր աշխատանքը 73-ամյա երաժիշտը որոշել է բաժանել «Թոշակառուների ամերիկյան միության» կողմից թողարկվող բոլոր բաժանորդներին։ «Կարծում եմ, շատերին իմ նվերը դուր կգա»,- ասել է Դիլանը։


Նոր ալբոմն ամբողջությամբ բաղկացած է Ֆրենկ Սինատրայի երգերից, այն վաճառքում կհայտնվի փետրվարի 3-ին։ Դիլանի խոսքով՝ նման ալբոմ նա ցանկացել է ձայնագրել երկար տարիներ։

Բոբ Դիլանն իր նոր ալբոմը կնվիրի 50-ն անց տասնյակ հազարավոր ամերիկացիների