Չակ Նորիսի կասկադյորը բանտում հույն ահաբեկչի է ծեծել
Հույն ահաբեկիչ Խրիստոդուլոս Քսիրոսը կալանավայրում ծեծի է ենթարկվել ծանր հանցագործության համար բանտարկված Վասիլիս Վարելասի կողմից, ով նախկինում ամերիկացի դերասան Չակ Նորիսի կասկադյորն է եղել, գրում է lenta.ru-ն` PoliceNet-ին հղումով:
Վեճը տեղի է ունեցել Դոմոկոսի խիստ ռեժիմի բանտի ճաշարանում:
Վարելասը հասցրել է հարված հասցնել Քսիրոսի դեմքին, մինչ այլ բանտարկյալներ կմիջամտեին:
Քսիրոսը հերքել է իրեն ծեծի ենթարկելու տեղեկությունը, սակայն բանտի անվտանգության տեսախցիկները հակառակն են ապացուցել:
Իրեն հիվանդանոց տեղափոխելու առաջարկից Քսիրոսը հրաժարվել է: Նա «Նոյեմբերի 17» կոչվող ահաբեկչական կազմակերպության առաջնորդներից մեկն է եղել: Դատապարտվել է 33 ահաբեկչական հարձակում կազմակերպելու և իրականացնելու, ինչպես նաև 6 սպանության համար:










