Չիլիում Գաուդիի նախագծով մատուռ կկառուցեն (լուսանկարներ, տեսանյութ)

16:50 • 24.01.15

Չիլիում 2015թ. 2-րդ կեսերին կսկսվի մատուռի շինարարությունը, որը կդառնա կատալոնացի հայտնի ճարտարապետ Անտոնիո Գաուդիի նախագծով առաջին կառույցը Իսպանիայի սահմաններից դուրս, գրում է rbc.ru-ն։


Դեռևս 1922-ին Գաուդին նամակ է ստանում վանական Անջելինո Արանդայից, ով խնդրում է ստեղծել եկեղեցու նախագիծ փոքրիկ Ռանկագուա քաղաքի համար։ Խնդրանքին ի պատասխան՝ ճարտարապետն առաջարկում է արդեն մշակված նախագծեր, որոնք նախատեսված են եղել Սուրբ Ընտանիքի քավության մայր տաճարի համար, և խորհուրդ է տալիս «կառուցել այն Ամերիկայում նախքան ինքը դա կանի Բարսելոնայում»։ Գաուդիի կարծիքով՝ շինարարությունը պետք է բարի հարաբերություների և հոգևոր եղբայրության օրինակ դառնար երկու երկրների միջև։


Այն ժամանակ մատուռն այդպես էլ չի կառուցվում։ Այն ստեղծելու գաղափարին վերադարձել են գրեթե 90 տարի անց։ Չիլիի նախագահ Միշել Բաչելետը խոստացել է շինարարության համար հատկացնել 7.4 մլն դոլար, ևս 1 մլն դոլար նախատեսվում է հավաքել նվիրատվությունների միջոցով։


Շինարարությունը կսկսվի 2015-ին և, ճարտարապետների կարծիքով, կտևի 4 տարի։

Chilean chapel will become Gaudí's first project outside Spain

Gaudi Chapel Our Lady of the Angels_Chile_only project outside of Spain_dezeen_1

 

Չիլիում Գաուդիի նախագծով մատուռ կկառուցեն (լուսանկարներ, տեսանյութ)