14 հատոր 40 տարվա ընթացքում. Գերմանիայում լույս է տեսել «Հեքիաթների հանրագիտարանը»

14:38 • 24.01.15

Յուրահատուկ նախագիծ է ավարտվել Գերմանիայի Գոթինգեն քաղաքում. հրատարակվել է 14- հատորանոց «Հեքիաթների հանրագիտարանը», որի ստեղծման համար աշխատել է 850 հեղինակ՝ 40 տարի շարունակ, գրում է Deutsche Welle-ն։

 

2014թ. վերջին հրատարակվել է տեղեկատուի վերջին հատորը, իսկ այս տարի լույս կտեսնի հանրագիտարանի ուղեցույցը։

 

Գրեթե 4.000 հոդվածների մեծ մասը նվիրված է հեքիաթների վերլուծությանը և նրանց համեմատությանը։ Բացի այդ, ներկայացված են հեքիաթներ հավաքողների և ուսումնասիրողների կենսագրությունները։

14 հատոր 40 տարվա ընթացքում. Գերմանիայում լույս է տեսել «Հեքիաթների հանրագիտարանը»