Աշխարհի ամենագեղեցիկ գրախանութը՝ լուսանկարներով
Bigpicture-ը անդրադարձել է իր բնորոշմամբ՝ աշխարհի ամենագեղեցիկ գրախանութին՝ El Ateneo Grand Splendid-ին: Աղբյուրը ընդգծում է, որ սա չափազանցություն չէ: El Ateneo Grand Splendid-ը հաստատ ամենագեղեցիկներից է աշխարհում և ամենագեղեցիկը՝ իր տարածաշրջանում:
Սա Լատինական Ամերիկայի ամենախոշոր գրախանութներից է, գտնվում է Արգենտինայի մայրաքաղաքում:
Մինչև 1920-ականները նույն շենքում տեղակայված է եղել Teatro Grand Splendid թատրոնը, որում շատ հնչեղ ներկայացումներ են եղել: Անցած դարի կեսին թատրոնը կինոթատրոնի է վերածվել, որը գործել է ընդհուպ մինչև 1991-ը:
Նոր հազարամյակում որոշված էր շենքը ապամոնտաժել, սակայն Pero and Torres Armengol-ի ճարտարապետների շնորհիվ հնարավոր է դարձել շենքը գրախանութի վերածել՝ պահպանելով պատմական շինությունն ու դրա արժեքավոր որմնանկարները:























