Տարանտինոն սկսել է իր նոր ֆիլմի նկարահանումները
Մեկնարկել են Քվենտին Տարանտինոյի «Անտանելի ությակը» ֆիլմի նկարահանումները ամերիկյան Տելուրիդե քաղաքում։ Նախագիծը կդառնա 8-րդը Տարանտինոյի կարիերայում, գրում է filmpro.ru-ն։
Նոր ֆիլմում նկարահանվում են Սեմյուել Լ.Ջեքսոնը, Մայքլ Մեդսենը, Բրյուս Դերնը, Կուրտ Ռասելը, Ջենիֆեր Ջեյսոն Լին, Թիմ Ռոթը, Դեմիան Բիշիրը և Ուոլթոն Գոգինսը։
«Անտանելի ությակը» չի կարելի անվանել «Ազատագրված Ջանգոն» ֆիլմի շարունակությունը, հատկապես, որ դերասանները չեն համընկնում, սակայն նոր ֆիլմը որոշակի կերպով կզարգացնի նախորդ ֆիլմի պատմությունը։ Ֆիլմում գործողությունները կընթանան 19-րդ դարի ԱՄՆ-ում՝ Քաղաքացիական պատերազմից հետո։
Եթե Տարանտինոն հավատարիմ մնա իր խոսքերին, ապա առջևում նրան սպասվում է ընդամենը 3 ֆիլմ. նա ցանկանում է հեռանալ ռեժսիորական աշխատանքից 10 ֆիլմ ստեղծելուց հետո։ Սակայն նա նշում է նաև, որ իր որոշումը կարող է փոխվել։










