Աբրահամ Լինքոլնի վարսերը աճուրդում վաճառվել են 25 000 դոլարով (լուսանկարներ)
Դալլասում վաճառվել է ԱՄՆ-ի 16-րդ նախագահ Աբրահամ Լինքոլնի իրերի հավաքածուն, այդ թվում՝ նրա վարսերի կապը, որը կտրվել է մահից հետո, տեղեկացնում է Interfax-ը:
Ամբողջ հավաքածուն վաճառվել է 803 889 դոլարով, որը երկու անգամ գերազանցել է աճուրդի կազմակերպիչների սպասումները:
Լինքոլնի վարսերի կապը, որը գլխավոր վիրաբույժ Ջոզեֆ Բարնսը կտրել է նրա սպանությունից անմիջապես հետո, վաճառվել է 25 000 դոլարով:
Վաճառված բազմաթիվ իրերի թվում են եղել Լինքոլնի սպիտակեղենի կտորները՝ նրա արյան հետքերով (6 000 դոլար), Լինքոլնի մարդասպան Ջոն Բուտի նամակը (30 000 դոլար), նախագահի լուսանկարներ, ինքնագրերը և այլն:
Աբրահամ Լինքոլնը ԱՄՆ-ի առաջին նախագահն է Հանրապետական կուսակցությունից, նախագահել է 1861-1865 թվականներին։


![]()












