Ռիհաննան, Քանյե Ուեսթը և Փոլ Մաքքարթնին միասին երգ են ձայնագրել (ձայնագրություն)
Այսօր կայացել է ամերիկացի երգչուհի Ռիհաննայի նոր ալբոմից առաջին երգի ներկայացումը: Ռիհաննան «FourFiveSeconds» անունը ստացած երգը ձայնագրել է ռեփեր Քանյե Ուեսթի և The Beatles-ի նախկին անդամ Փոլ Մաքքարթնիի հետ:
Ինչպես հաղորդում է tvrain.ru-ն, երգը հասանելի է RihannaNow.com-ում և iTunes-ում: Այն կմտնի Ռիհաննայի՝ դեռևս անուն չունեցող ալբոմի մեջ, որը երեք տարվա մեջ երգչուհու առաջին ստուդիայի աշխատանքն է:
Երգում բացի Ռիհաննայի վոկալից, Փոլ Մաքքարթնին նվագում է կիթառ, իսկ Քայնեն երգից մի քանի տող է երգում:
«FourFiveSeconds» երգը Քանյե Ուեսթի և Փոլ Մաքքարթնիի երկրորդ համատեղ աշխատանքն է: Նրանց համագործակցության առաջին արդյունքը դարձել է «Only One» երգը՝ նվիրված Ուեսթի դստերը: Երգը ներկայացվել է հունվարի սկզբին:
.










