«Բըրդմեն» ֆիլմի դերասանական կազմն արժանացել է ԱՄՆ-ի կինոդերասանների գիլդիայի մրցանակին

09:48 • 26.01.15

ԱՄՆ-ի կինոդերասանների գիլդիան լավագույն դերասանական կազմի համար մրցանակը հանձնել է ռեժիսոր Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուի «Բըրդմեն» (Birdman) ֆիլմին, գրում է Газета-ն։

 

Ֆիլմը ներկայացված է եղել ամենաշատ թվով անվանակարգերի։ Գլխավոր դերը կատարել է Մայքլ Քիտոնը։ Նա ներկայացվել է նաև «Երկրորդ պլանի լավագույն դերասան», Էմմա Սթոունը՝ «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում։ Սակայն դերասանները մրցանակների չեն արժանացել։

«Բըրդմեն» ֆիլմի դերասանական կազմն արժանացել է ԱՄՆ-ի կինոդերասանների գիլդիայի մրցանակին