Հրապարակվել են Լեոնարդո Դի Կապրիոյի մասնակցությամբ նոր ֆիլմի առաջին կադրերը (լուսանկարներ)

11:40 • 26.01.15

Մինչ Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուի «Բըրդմեն» ֆիլմը շարունակում է կինոմրցանակներ ստանալ, ռեժիսորն արդեն զբաղված է այլ նախագծով՝ «Վերադարձածը» (The Revenant)  դրամայով։ Գլխավոր դերերը կատարում են Լեոնարդո Դի Կապրիոն և Թոմ Հարդին, գրում է filmpro.ru-ն։

 

Նոր ֆիլմում Դի Կապրիոն կատարել է որսորդ Հյու Գլասի դերը, ում վնասում է արջը։ Նրա գործընկերները, որոնց դերը կատարել են Թոմ Հարդին, Դոնալ Գլիսոնը և Ուիլ Փոուլթերը, օգտվելով առիթից, թողնում են, որ նա մահանա։ Սակայն Գլասը ողջ է մնում և, հակառակվելով վայրի բնությանը և զրկանքներին, ձգտում է որսալ ոչ թե արջերին, այլ իր նախկին ընկերներին։

 

Ֆիլմի պրեմիերան նախատեսված է 2015թ. դեկտեմբերին։ Դրանից հետո Դի Կապրիոն այլ դերեր չունի, այդ պատճառով էլ այն, հավանաբար, կդառնա վերջինը կարիերայում դադարից առաջ, ինչի մասին նա բազմիցս ասել է։

An explanation: Many have questioned Leonardo DiCaprio's wild beard, but snaps from his latest movie seem to explain the star's styling

On a mission: Leonardo is looking for vengeance as Hugh Glass in the film The Revenant, which is due in theaters in January of 2016