Սելենա Գոմեսի նոր սիրեցյալը ռուս դիջեյ է (լուսանկարներ)
Արևմտյան շոու բիզնեսի ամենահայտնի ներկայացուցիչներից մեկը՝ երգչուհի Սելենա Գոմեսը, վերջնականապես խզել է կապերը Ջասթին Բիբերի հետ և արդեն նոր սիրավեպ է սկսել:
Ինչպես նշում է tatler.ru-ն, 22-ամյա գեղեցկուհու նոր սիրեցյալը ռուս Անտոն Զասլավսկին է: Ծնունդով Սարատովից Զասլավսկին, ով Գերմանիա է տեղափոխվել 9 տարեկանում, ճանաչված դիջեյ է:
Արևմուտքում նա ներկայանում է Zedd կեղծանունով: Աղբյուրը նկատում է, որ երիտասարդը, ըստ Forbes-ի, աշխարհի «ամենաթանկարժեք» դիջեյներից է:
















