Չեմ կարող առաջարկել ավելին, քան իմ սերը. Իէն Գիլանը ցավակցել է գյումրեցիներին. «Մեդիամաքս»

10:47 • 26.01.15

Աշխարհահռչակ Deep Purple ռոք-խմբի երգիչ Իէն Գիլանը նամակով դիմել է Գյումրիի բնակիչներին՝ հունվարի 12-ի ողբերգության կապակցությամբ: Այս մասին հաղորդում է «Մեդիամաքս»-ը:

 

«Այսօր, անցկացնելով այս խաղաղ կիրակի օրը Անգլիայի իմ տանը, վերջապես որոշեցի արտահայտվել, սակայն չեմ կարող առաջարկել ավելին, քան իմ սերը և բոլորիդ գրկելու ցանկությունը:


Սովորական մարդիկ ի զորու չեն հասկանալ, թե ինչպես կարելի էր նման կենդանական արարք գործել: Աղոթում եմ, որ իշխանությունները ճիշտ որոշումներ կայացնեն և արդարադատությունը ի կատար ածվի այնպես, որ հարգի անմեղ զոհերի հիշատակը, որոնց մենք հիշելու ենք հարգանքով եւ սիրով»:


Շարունակությունը կարդացեք սկզբնաղբյուր կայքում:

Չեմ կարող առաջարկել ավելին, քան իմ սերը. Իէն Գիլանը ցավակցել է գյումրեցիներին. «Մեդիամաքս»