Փարիզի քաղաքապետարանի այգին առաջին անգամ բացվել է հանրության համար

14:33 • 26.01.15

Պատմության մեջ առաջին անգամ Փարիզի քաղաքապետարանի ներքին այգին հասանելի է լայն շրջանակների համար։

 

1.394 քմ տարածքով այգի կարող են այցելել բոլոր ցանկացողները՝ հանգստյան և տոնական օրերին, գրում է rosbalt.ru-ն։

 

Անցած հանգստյան օրերին կայացել է նախկինում միայն պաշտոնյաների և աշխատակիցների երեխաների համար հասանելի այգու բացումը, որը գտնվում է քաղաքապետարանի ներքին բակում։ Բացմանը ներկա է եղել Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն։

Փարիզի քաղաքապետարանի այգին առաջին անգամ բացվել է հանրության համար