Գերիրական դիմանկարներ՝ արված մատիտով (լուսանկարներ)
Իտալացի նկարիչ Դիեգո Ֆացիոն ծնվել է 1989-ին Լամեցիայում։ Նա իր նկարչական գործունեությունը սկսել է որպես դաջվածքների նկարիչ, հետագայում ոգեշնչվել է ճապոնացի արվեստագետ Կացուսիկա Հոկուսայի աշխատանքներից, գրում է beautifullife.info-ն։
Դիեգոն մատիտով նկարել սկսել է 2007-ին, նրա՝ թղթի և փայտի վրա արված գերիրական նկարները համաշխարհային փառք և ճանաչում են բերել արվեստագետին։ Յուրաքանչյուր դիմանկարի համար նկարիչը ծախսում է մինչև 200 ժամ, սակայն արդյունքը հիացնող է։





















