Ջուլյա Ռոբերթսը 1 օրով Բեթմեն դարձած հիվանդ տղայի մասին ֆիլմի պրոդյուսերը կլինի (լուսանկարներ)

11:55 • 26.01.15

Դերասանուհի Ջուլյա Ռոբերթսը կնկարահանվի և հանդես կգա որպես BatKid ֆիլմի պրոդյուսեր, որը կպատմի լեյկեմիայով հիվանդ 5-ամյա Մայլս Սքոթի մասին։ Նրա համար 2013-ին Սան Ֆրանցիսկոյում զանգվածային թատերական ակցիա էր կազմակերպվել, գրում է segodnya.ua-ն։

 

Ռոբերթսի մոտ նման գաղափար է առաջացել, երբ նա դիտել է Դանա Նեչմանի Batkid Begins: The Wish Heard Around the World! վավերագրական ֆիլմը։ Դրանում պատմվում է իրական պատմություն, որը տեղի է ունեցել Մայլս Սքոթի հետ, ով մի քանի տարի պայքարում է հիվանդության դեմ։ Տղայի ծնողների խոսքով՝ իրենց 5-ամյա որդու ամենամեծ երազանքը եղել է Բեթմենի իրական օգնական դառնալը։

 

Երեխայի երազանքն իրականացրել է Make-a-Wish բարեգործական ընկերությունը, որը պայմանավորվել է քաղաքապետարանի հետ և հսկայական ակցիա կազմակերպել։

 

Երբ վավերագրական ֆիլմի ռեժիսոր Նեչմանն իմացել է, որ իր նախագիծը ոգեշնչել է Ջուլյա Ռոբերթսին՝ գեղարվեստական ֆիլմ ստեղծելու համար, չի կարողացել զսպել իր հիացմունքը։

«Ես անչափ ուրախ եմ և հուզված, որ միսիս Ռոբերթսը և նրա թիմը դիտել են մեր ֆիլմը և այժմ ցանկանում են իրենց ժամանակը տրամադրել այդ պատմությանը։ Նրանք ցանկանում են, որ որքան հնարավոր է շատ մարդիկ իմանան այն, սիրեն և ոգեշնչվեն նման արարքներ իրականացնելու համար»,- ասել է ռեժիսորը։

Superstar meets superhero: Julia Roberts will produce and star in the remake of documentary, Batkid Begins: The Wish Heard Around the World, about five-year-old leukemia survivor Miles Scott

His special day: The pint-sized Caped Crusader saved the day on November 5, 2013 when the city of San Francisco was transformed into Gotham for one day by the Make-A-Wish Foundation

Hero in training: Miles dressed up as Batman's sidekick Batkid and captured villains such as the Riddler and the Penguin

America's sweethearts: The 47-year-old actress will produce the feature version alongside partners Lisa Gillan and Marisa Yeres Gill through their Red Om Films

Nice wheels: Little Miles set out on various staged adventures even riding in his very own Batmobile, complete with a car seat

He did it! The daylong event culminated with Miles receiving the key to the city from Mayor Ed Lee

Coming soon: The Dana Nachman-directed documentary is due to debut at the Slamdance Film Festival in Utah on Saturday

 

Ջուլյա Ռոբերթսը 1 օրով Բեթմեն դարձած հիվանդ տղայի մասին ֆիլմի պրոդյուսերը կլինի (լուսանկարներ)