15.000.000 եվրո. ֆինները խաբեությամբ վաճառել են հայտնի նկարիչների կեղծ կտավները

13:55 • 27.01.15

Ֆինլանդիայի քրեական ոստիկանությունը հայտնել է խոշոր խարդախության բացահայտման մասին, որն իրականացրել են անհայտ հանցագործները:

 

Ինչպես նշում է euromag.ru-ն, հանցագործներին հաջողվել է 15 մլն եվրոն գերազանցող գումարով վաճառել հայտնի ռուս և ֆինն նկարիչների աշխատանքների կեղծված տարբերակները:

 

Ոստիկանությունում նշում են, որ վաճառված 250 կեղծ կտավները ցուցադրվել են Ֆինլանդիայի ազգային պատկերասրահում: Հետաքրքրական է, որ պատկերասրահի աշխատակիցները չեն նկատել կեղծիքը:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ կեղծված կտավների շարքում են Ռեպինի, Շիշկինի ու Կանդինսկու աշխատանքները: Ֆինն իրավապահներն արդեն ձերբակալել են կեղծված նկարների հեղինակին, ով խոստովանել է, որ անձամբ է նկարել վաճառված աշխատանքները:
 

15.000.000 եվրո. ֆինները խաբեությամբ վաճառել են հայտնի նկարիչների կեղծ կտավները