Բենեդիկտ Քամբերբեթչն իրեն հիմար է անվանել՝ սևամորթներին վիրավորելու համար

09:21 • 27.01.15

Դերասան Բենեդիկտ Քամբերբեթչը, ով հայտնի է «Շերլոկ» սերիալից, ներողություն է խնդրել սևամորթ գործընկերներին «գունավորներ» անվանելու համար։ Քննադատություններից հետո նա ինքն իրեն հիմար է անվանել, գրում է Лента-ն։

 

«Ես ցավում եմ, որ վիրավորել եմ մարդկանց՝ անմտորեն օգտագործելով այդքան անպարկեշտ արտահայտություն։ Ես ներողություն եմ խնդրում դրա համար։ Ես գիտեմ՝ ինձ արդարացում չկա»,- ասել է դերասանը։

 

Քամբերբեթչն իր սևամորթ գործընկերների մասին արտահայտությունն արել է շոուներից մեկի ժամանակ՝ նշելով, որ «գունավոր դերասանների համար բավականին բարդ է Մեծ Բրիտանիայում»։
«Իմ ընկերներից շատերը հաջողությունների ավելի շատ հնարավորություններ ունեն ԱՄՆ-ում, քան Մեծ Բրիտանիայում»,- ասել է դերասանը։

 

Բենեդիկտ Քամբերբեթչն իրեն հիմար է անվանել՝ սևամորթներին վիրավորելու համար