Աշխարհի հնագույն խաղաքարտերը, որոնք մեզ են հասել 15-րդ դարից (լուսանկարներ)

00:08 • 27.01.15

Business Insider-ը ներկայացրել է աշխարհի հնագույն ամբողջական խաղաքարտերը, որոնք մեզ են հասել  15-րդ դարից և բավականին լավ վիճակում, սակայն գրեթե կորսված պատմության համար:


1983-ին նիդերլանդական խաղաքարտերի ամբողջական կապուկը` 52 խաղաքարտով, ձեռք է բերել Նյու Յորքի Արվեստի մետրոպոլիտեն թանգարանը:


Հնաոճ իրեր վաճառող ամստերդամցին խաղաքարտերը գնել էր 70-ականներին` 2800 դոլարով: Դրանք համարվում էին յուրօրինակ Տարո խաղաքարտեր` ըստ փարիզյան աճուրդի տներից մեկի, որն էլ այն վաճառել էր հոլանդացուն, և որն այն թվագրում էր 16-րդ դարին:

Խաղաքարտերում պատկերված թագավորների ու թագուհիների կոշիկները, սանրվածքն ու հագուստը վկայում են, որ խաղաքարտերն ավելի հին են, քան ենթադրվում էր:


Ամստերդամի Գիտությունների և արվեստի կենտրոնական լաբորատորիան հաստատել է, որ խաղաքարտերը պատկանում են 15-րդ դարին (1466-1480): Նյույորքյան թանգարանն այն գնել էր 143 000 դոլարով:

 

oldest full deck of playing cards

 

world's oldest playing cards more royalty

 

hunting playing cards world's oldest

 

hunting noose oldest playing cards

 

world's oldest playing cards dog collars

 

oldest cards hunting horns

 

world's odlest playing cards royalty

Աշխարհի հնագույն խաղաքարտերը, որոնք մեզ են հասել 15-րդ դարից (լուսանկարներ)