Դերասան Դմիտրի Դյուժևը երկրորդ անգամ հայր է դարձել
Հայտնի դերասան և ռեժիսոր Դմիտրի Դյուժևը 2-րդ անգամ հայր է դարձել։ Հունվարի 26-ին մոսկովյան ծննդատներից մեկում լույս աշխարհ է եկել նրա 2-րդ որդին, գրում է segodnya.ua-ն։
Ուրախ լուրը հայտնվել է Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական թատրոնի պաշտոնական կայքում։
«Մոսկվայի Գեղարվեստական թատրոնն ի սրտե շնորհավորում է Դմիտրի Դյուժևին և նրա կնոջը՝ Տատյանային, որդու ծնվելու կապակցությամբ։ Եղե՛ք երջանիկ և առողջ»,- ասվում է հաղորդագրությունում։
Զույգն ամուսնացել է 2008-ին, նրանք ունեն 6-ամյա որդի՝ Իվանը։










