«Առաքելությունն անիրագործելի է- 5» ֆիլմը կթողարկվի նախատեսվածից 5 ամիս շուտ
Paramount Pictures ստուդիան փոխել է «Առաքելությունն անիրագործելի է- 5» ֆիլմի պրեմիերայի ամսաթիվը՝ 2015թ. դեկտեմբերի 25-ից տեղափոխելով հուլիսի 31-ը, գրում է Газета-ն։
Ֆիլմի փոխարեն այդ օրը վարձույթում կհայտնվի Monster Trucks մուլտֆիլմը, որը նախատեսված էր թողարկել 2015թ. մայիսի 29-ին։
Փորձագետները վստահ են, որ այս կերպ պրոդյուսերները ցանկանում են խուսափել «Աստղային պատերազմներ» կինոսագայի 7-րդ մասի հետ մրցակցությունից, որը պետք է թողարկվի 2015թ. դեկտեմբերի 18-ին։
«Առաքելությունն անիրագործելի է» ֆիլմի 1-ին մասը թողարկվել է 1996-ին։ Ֆիլմը վարձույթում հավաքել էր 456.5 մլն դոլար։










