Ժամանակից դուրս հնչող ձայն. հունգարացին «հեղափոխական» դաշնամուր է ստեղծել (տեսանյութ)

12:50 • 27.01.15

Հունգարացի դաշնակահար Գերգելի Բոգանյին ստեղծել է «հեղափոխական» դաշնամուր, որի արտաբերած հնչյունները, ստեղծողի հավաստմամբ, հնչում են ժամանակից դուրս:

 

Ինչպես նշում է theguardian.com-ը, հունգարացին պնդում է, թե ստեղծել է ձայնի արտաբերման համար լիովին նոր մեխանիզմ: Բոգանյիի խոսքով` դաշնամուրն այնպես է պատրաստված, որ  ձայնն ավելի հստակ է տեղ հասնում հանդիսատեսին:

 

Երաժշտական գործիքի ստեղնաշարն ի տարբերություն սովորական դաշնամուրների պատրաստված է գերժամանակակից նյութից՝ ածխածնի մանրաթելից: Դրա արդյունքում գործիքից ստացվող ձայնն ավելի կենդանի է:

 

 

 

 

 

Bogányi Grand Piano from Nebula Studios on Vimeo.

 

Ժամանակից դուրս հնչող ձայն. հունգարացին «հեղափոխական» դաշնամուր է ստեղծել (տեսանյութ)