Սթիվ Ջոբսի մասին նոր ֆիլմն արդեն անվանում ունի

15:52 • 28.01.15

Apple ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսի նախկին տանն արդեն սկսվել են նրա մասին նոր ֆիլմի նկարահանումների նախապատրաստական աշխատանքները։

 

Այժմ հայտնի է, որ նկարահանումները պաշտոնապես մեկնարկել են։ Ֆիլմի ռեժիսորն է բրիտանացի Դեն Բոյլը, իսկ Սթիվ Ջոբսի դերը կկատարի Մայքլ Ֆասբենդերը, գրում է filmpro.ru-ն։

 

Apple-ի հիմնադրի մասին նոր ֆիլմը վերջապես ստացել է նաև պաշտոնական անվանում՝ «Սթիվ Ջոբս», իսկ Universal ընկերությունը, որն այսօր արդեն պատասխանատու է նախագծի համար, հայտարարել է մյուս գլխավոր դերակատարների անունները. Սեթ Ռոգենը կկատարի ընկերության համահիմնադիր Սթիվ Վոզնյակի, Քեյթ Ուինսլեթը կկատարի Ջոանա Հոֆմանի, իսկ Ջեֆ Դենիելսը՝ ընկերության նախկին ղեկավար Ջոն Սքալիի դերը։