Արգենտինացի զույգն օրիգամի արվեստի հիանալի նմուշներ է ստեղծում (լուսանկարներ)
Թեև օրիգամին ճապոնական ծագում ունի, դա ամենևին էլ չի խանգարում, որպեսզի այլ ազգերի ներկայացուցիչներ ևս վարպետանան արվեստի այդ բնագավառում:
Ասվածի վառ օրինակ են արգենտինացի Խուան Էլիզդեն ու Կառոլինա Սիլվերոն, ովքեր թուղթը հմուտ տարբերակով ծալելու և իրենց երևակայությունն օգտագործելու շնորհիվ ստեղծում են կենդանիների հիանալի պատկերներ:
Ինչպես նշում է dailymail.co.uk-ը, իրենց աշխատանքներն առավել իրական դարձնելու համար զույգը նախևառաջ գծագրում է դրանք համակարգչով: Զույգը պատմել է, որ որևէ կենդանի պատրաստելուց առաջ նրանք ժամեր շարունակ տարբեր անկյուններից ուսումնասիրում են այդ արարածին:





















