Պապարացիները լուսանկարել են Սքարլեթ Յոհանսոնին նորածին դստեր հետ (լուսանկարներ)

09:58 • 29.01.15

Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Սքարլեթ Յոհանսոնը չի կարողացել ճողոպրել հետաքրքրասեր պապարացիների օբյեկտիվից ու լուսանկարվել է նորածին դստեր հետ:

 

 

 

Ինչպես նշում է tatler.ru-ն, ստորև ներկայացված լուսանկարներում ծննդաբերությունից հետո կարճ ժամանակահատվածում կատարյալ մարմնաձևերը վերականգնած դերասանուհին գրկել է 4 ամսական Ռոուզին:

 

 

 

 

Աղբյուրը հավելում է, որ տաղանդավոր շիկահերն այժմ նկարահանվում է Իթան և Ջոել Քոեն եղբայրների «Ավե՛, Կեսա՛ր» կատակերգությունում: Նկարահանման աշխատանքներն ընթանում են Լոս Անջելեսում, և հուրախություն Յոհանսոնի՝ նա կարողանում է ամեն ազատ րոպեն անցկացնել փոքրիկի հետ:

 

 

 

 

Հավելենք, որ երեխայի հայրը ֆրանսիացի լրագրող Ռոմեն Դորիակն է:       

 

 

 

 

    

 

 

 

 

 

 

 

 

Պապարացիները լուսանկարել են Սքարլեթ Յոհանսոնին նորածին դստեր հետ (լուսանկարներ)