Zuhair Murad-ը Փարիզում ներկայացրել է իր նոր հավաքածուն (լուսանկարներ)

12:22 • 30.01.15

Փարիզում շարունակվող Բարձր նորաձևության շաբաթվա շրջանակներում իր կուտյուրային հավաքածուն է ներկայացրել լիբանանցի մեկ այլ տաղանդավոր դիզայներ Զուհաիր Մուրադը:

 

Ինչպես նշում է tatler.ru-ն, Թեյլոր Սվիֆթի, Ադրիանա Լիմայի ու Ջենիֆեր Լոպեսի սիրելի դիզայները ներկայացրել է խոր լանջաբացվածքներով, բյուրեղապատ շքեղ հագուստներ:

 

Հավաքածուի նմուշների ստեղծման հարցում դիզայները նախապատվությունը տվել է բնականին մոտ նուրբ երանգներին ու կանացի բարեմասնություններն ընդգծող էլեգանտ ձևվածքին:

 

Ստացված զգեստները հիանալի տարբերակ կլինեն աստղերի համար կարմիր գորգին բոլորին շլացնելու համար:

 

 

 

 

 
 
 
 
 
 
 
 
 
 

 

 

 

Zuhair Murad-ը Փարիզում ներկայացրել է իր նոր հավաքածուն (լուսանկարներ)