Ջոնի Դեփն ու Էմբեր Հերդը կամուսնանան փետրվարին՝ դերասանի սեփական կղզում
Հոլիվուդյան դերասաններ Ջոնի Դեփը և Էմբեր Հերդը կամուսնանան փետրվարի սկզբին Բահամներում, հայտնում է Лента-ն՝ հղում անելով The New York Post-ին։
Հարսանիքը կկայանա Դեփի անձնական կղզում՝ 50 հրավիրյալ ընկերների և բարեկամների ներկայությամբ։
Ինչպես նշում է պարբերականը՝ պսակադրությունը կկայանա փետրվարի 7-8-ը, քանի որ դերասանները հենց այդ օրերին են կարողացել ազատ ժամանակ գտնել իրենց հագեցած գրաֆիկում։
Միջոցառմանը ներկա կլինեն Դեփի՝ առաջին ամուսնությունից երեխաները։ Հարսնացուն կկրի դիզայներ Սթելա Մաքքարթնիի կարած զգեստը։
51-ամյա Դեփը և 28-ամյա Հերդը նշանադրվել էին մոտ 1 տարի առաջ։ Նրանք ծանոթացել են The Rum Diary ֆիլմի նկարահանումների ժամանակ՝ 2012-ին։










