Երգչուհի Իրինա Դուբցովան չի հասել Բաքու. նրան հոսպիտալացրել են անմիջապես օդանավակայանից

13:31 • 30.01.15

Ռուս հայտնի երգչուհի Իրինա Դուբցովային հունվարի 30-ին Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանից տեղափոխել են հիվանդանոց։ Բաքու ուղևորվելուց առաջ երգչուհին կորցրել է գիտակցությունը, գրում է ДНИ.ru-ն։

 

Երգչուհին պետք է անհատական համերգ ունենար Ադրբեջանի մայրաքաղաքում, սակայն հանկարծակի ուշաթափվել է։ Շտապօգնության մեքենայով նրան տեղափոխել են Լապինոյի կլինիկա։

 

«Իրինայի վիճակը միջին ծանրության է, թռիչքները և ցանկացած տեղաշարժ կարող են առողջական լուրջ սպառնալիք դառնալ։ Հստակ ախտորոշումը մենք հույս ունենք տալ օրվա ընթացքում»,- նշել է բժիշկները։

 

Որոշ ԶԼՄ-ներ Իրինայի ուշաթափության պատճառը համարում են հնարավոր հղիությունը, որի մասին լուրերը հայտնվել էին, երբ երգչուհին լուսանկար էր տեղադրել հիվանդանոցից և խոստովանել, որ շատ է ցանկանում կրկին մայրանալ։

Երգչուհի Իրինա Դուբցովան չի հասել Բաքու. նրան հոսպիտալացրել են անմիջապես օդանավակայանից