«Հարի Փոթերից» Հագրիդի դերակատարը շտապ հոսպիտալացվել է

17:25 • 30.01.15

Հարի Փոթերի մասին ֆիլմերում Հագրիդի դերակատար Ռոբի Քոլթրեյնն այսօր հոսպիտալացվել է՝ Լոնդոնից Օռլանդո մեկնելուց հետո, գրում է korrespondent.net-ը:

 

Դերասանի ինքնազգացողությունը վատացել է թռիչքի ժամանակ: Վայրէջքից հետո Քոլթրեյնին օդանավակայանի մուտքի մոտ շտապօգնության մեքենա է սպասել, որը նրան տեղափոխել է հիվանդանոց: Նախնական տվյալներով՝ դերասանը հոսպիտալացվել է սուր վիրուսային հիվանդության ախտանիշներով:

 

Ռոբի Քոլթրեյնն Օռլանդո է մեկնել «Հարի Փոթեր» ֆիլմին նվիրված համաժողովին մասնակցելու նպատակով: Դամբլդորի դերակատար Մայքլ Գեմբոնը թռչել է նույն չվերթով:

 

Սակայն, Twitter-ի օգտատերերի շրջանում հայտնվել է ականատես, ով իբր տեսել է Քոլթրեյնին Լոնդոնի օդանավակայանում: Նա վստահեցնում է, որ դերասանը հարբած է եղել, ինչը կարող էր առողջական վիճակի կտրուկ վատացման պատճառ դառնալ:

 

Хагрид из  Гарри Поттера  срочно госпитализирован

«Հարի Փոթերից» Հագրիդի դերակատարը շտապ հոսպիտալացվել է