Ջորջ Լուկասը հոլիվուդյան կինոն համեմատել է կրկեսի հետ
Ռեժիսոր Ջորջ Լուկասը քննադատել է Հոլիվուդը «Սանդես» փառատոնի ընթացքում ելույթի ժամանակ։ Միևնույն ժամանակ «Աստղային պատերազմներ» ֆիլմի հեղինակը չի համաձայնել այն մտքի հետ, թե ժամանակակից կինոյում օրիգինալ գաղափարների ճգնաժամին հանգեցրել են նրա իսկ սահմանած ժանրային բլոքբասթերները, գրում է Лента-ն։
«Ժամանակակից կինոն ավելի շատ կրկես է հիշեցնում՝ առանց որևէ իմաստի։ Հիշեք «Աստղային պատերազմները»՝ այնտեղ պատմությունն ատրակցիոնից ավելի կարևոր է։ Մենք օգտագործել ենք հատուկ էֆեկտներ, սակայն՝ միայն սյուժեն բացահայտելու համար»,- ասել է Լուկասը։
Կինոգործիչը խոստովանել է նաև, որ ժամանակակից արվեստը հաճախ իրեն շփոթեցնում է։ Օրինակ՝ ռեժիսորին շփոթեցնում է YouTube հարթակը։ «Երբեք չէի մտածի, որ մարդիկ օրերով կդիտեն հիմարությամբ զբաղվող կատուների»,- ասել է ռեժիսորը։










